Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:
Ջորկաեֆի գլխավորությամբ Հայաստանի Մ19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ19, Մոլդովայի Մ19 և Մոլդովայի Մ20 հավաքականների հետ։
Միշա Ջորկաեֆը Հայաստանի Մ19 հավաքական հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Սարգիս Դերձակյան - «ՄԻԿԱ»
Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ»
Ալբերտ Ավետիսով – «Նոա-2»
Պաշտպաններ
Կարեն Հովակիմյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ժորա Դադամյան – «Ուրարտու-2»
Խոսրով Ղազարյան – ԲԿՄԱ-2
Մարատ Բաբայան - ԲԿՄԱ-2
Սերգեյ Հարությունյան - «Փյունիկ Ակադեմիա»
Արման Իսայան – «Ուրարտու-2»
Արթուր Մովսեսյան – «Նոա-2»
Արամ Բարխուդարյան – «Արարատ-Արմենիա-2»
Արամ Ահարոնյան – «Փյունիկ Ակադեմիա»
Ազատ Հակոբյան – «Արարատ -2»
Կիսապաշտպաններ
Դանիել Համբարձումով – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Մարտին Շահգելդյան – «Կոլմար» (Ֆրանսիա)
Հարություն Մանուկյան - ԲԿՄԱ-2
Գագիկ Հովհանեսյան – «Շիրակ-2»
Վահե Կարապետյան – «Փյունիկ Ակադեմիա»
Տիգրան Արմենակյան - «Արարատ-Արմենիա-2»
Արտակ Գալստյան – «Փյունիկ Ակադեմիա»
Դավիթ Հարությունյան - «Ուրարտու-2»
Սեդրակ Մովսիսյան - «Փյունիկ Ակադեմիա»
Արամ Ազարյան - «Նոա-2»
Նարեկ Ալեքսանյան - «Ուրարտու-2»
Մարտին Գալստյան - «Փյունիկ Ակադեմիա»
Հարձակվողներ
Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա)
Գագիկ Մելոյան - «Նոա-2»
Էրիկ Ասատրյան - «Ուրարտու-2»
Արշակ Պետրոսյան - «Արարատ -2»
Վարդան Թովմասյան – «Անդրանիկ»
Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերը.
Հունիսի 6
- Մոլդովա Մ20 - Հայաստան Մ19` 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Հունիսի 8
- Հայաստան Մ19 - Մոլդովա Մ19 ` 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
Հունիսի 10
- Վրաստան Մ19 - Հայաստան Մ19` 18։30 (Տեխնիկական կենտրոն)