
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է խաղադաշտ վերադառնալ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը, որը հետաձգվել էր «արքայական» ակումբի մասնակցության պատճառով Աշխարհի ակումբային առաջնությանը:
Ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել, և բժիշկները թույլ են տվել մարզվել նրան առանց սահմանափակումների, այդ մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիմնական կազմի հետ մարզվել է նաև Էնցո Զիդանը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն և Դանիլոն աշխատել են մարզասրահում:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ հանդիպման ժամանակ և բաց էր թողել Լա Լիգայի 23-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ մրցավեճը: