Կառլոս Ալկարասը (2-րդ ռակետ) հաղթահարեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանը՝ հաղթելով հունգարացի Ֆաբիան Մարոժանին (56-րդ ռակետ):
Իսպանացի թենիսիստը վստահ հաղթանակի հասավ 6-1, 4-6, 6-2, 6-1 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 9 րոպե:
Ալկարասը 3-րդ շրջանում կխաղա Մպեշի Պերիկար - Դամիր Ջումուր զույգի հաղթողի հետ: