Պատմության մեջ երկրորդ անգամ ATP-ի Ամփոփիչ մրցաշարում երկու թենիսիստ 100 տոկոսանոց արդյունքով` երեք հաղթանակով ու ոչ մի սեթում չպարտվելով դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող մրցաշարում իրենց խմբերում երեքական հաղթանակներից հետո կիսաեզրափակիչ են դուրս եկել աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու երկրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը:
Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ 2014 թվականին նման տպավորիչ արդյունք գրանցել էին լեգենդար թենիսիստներ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու սերբ Նովակ Ջոկովիչը: