Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Լիդսը», հայտնում է Daily Record-ը:
42-ամյա նախկին կիսապաշտպանը նախնական բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետ և այն գլխավորելու հիմնական թեկնածուն է:
Հիշեցնենք, որ «Լիդսը» փետրվարի 10-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր Ջեսի Մարշին և ամերիկացի 49-ամյա մասնագետին փոխարինող է փնտրում:
Ավելի վաղ անգլիական ակումբի առաջարկը մերժել էր իսպանացի Ռաուլը, որն այժմ աշխատում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում»:
Մարզչական կարիերայի ընթացքում անգլիացի Սթիվեն Ջերարդը մարզել է «Լիվերպուլի» Մ19 թիմը, Գլազգոյի «Ռեյնջերսը» և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան»: