Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել:
Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:
«Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: «Բանակայինները» 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ նույնքան միավորով չորրորդը:
Օրեր առաջ Metaratings-ը գրել էր, որ Թիկնիզյանն ու Սևիկյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. նախ` հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, երեք օր անց էլ հյուր կգնա Չեռնոգորիային: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ով:
Կարդացեք նաև.