Աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևն «Ուիմբլդոնում» դուրս եկավ երրորդ շրջան:
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի երկրորդ շրջանում 6-2, 6-1, 6-4 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մարկոս Գիրոնին (46-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 34 րոպե:
Զվերևը 1/16 եզրափակիչում կհանդիպի բրիտանացի Քեմերոն Նորիին:
Աշխարհի 11-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը երկրորդ շրջանում անսպասելիորեն պարտվեց: Հույն թենիսիստը 6-7 (6-8), 6-7 (10-12), 6-3, 3-6 հաշվով զիջեց աշխարհի 87-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուսուվուորիին: Մրցախաղը տևեց 2 ժամ 50 րոպե:
Ռուսուվուորին հաջորդ մրցախաղը կանցկացնի Ֆրանսիան ներկայացնող Ջովանի Մպետշի Պերիկարի դեմ: