«Բարսելոնա Բ»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ժուլիանո Բելետին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Բելետին դարձել է «Բարսելոնա Բ»-ի պատմության մեջ բրազիլացի առաջին գլխավոր մարզիչը։
47-ամյա մասնագետը 2024 թ. հունիսից մարզում էր կատալոնական ակումբի Մ19 թիմը, որի ղեկին ավարտված մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի տիտղոսը։ Նա նախկինում գլխավորել է նաև բրազիլական «Սան Պաուլոյի» Մ20 թիմը, ինչպես նաև աշխատել է «Կրուզեյրոյի» ու «Կուրիտիբայի» համակարգերում։
Նախկին եզրային պաշտպանը 2004-07 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում»։ Նա «Բլաուգրանայի» կազմում 1 գոլ է խփել՝ Չեմպիոնների լիգայի 2006թ. եզրափակիչում գրավելով «Արսենալի» դարպասն ու իր թիմին 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով։