Ռուսաստան, Պրեմիեր Լիգա, Խմբային Փուլ 11 տուր
18 Հոկտեմբեր 2020 - 15:00

Ռոտոր Վոլգոգրադ
2 

ՖԱ Տամբով
0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 57`
0 - 2 Գերման Օնգուխա - 82`
Հայաստանի հավաքականի ու ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ՌՊԼ-ի 11-րդ տուրում «Ռոտորի» դեմ հանդիպման երկրորդ կեսի մեկնարկին փոխարինման է դուրս եկել:
57-րդ րոպեին Կարապետյանը բացել է խաղի հաշիվը, ինչի շնորհիվ «Տամբովը» հաղթում է 75-րդ րոպեի դրությամբ:
Հանդիպման 69-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել է: