«Լևանտեն» երեք տարի անց նվաճել է Իսպանիայի Լա լիգայի ուղեգիր։
Վալենսիական ակումբը երկրի երկրորդ լիգայի` Սեգունդայի 41-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել «Բուրգոսից» և 76 միավորով առաջին տեղում է։ «Լևանտեն» վերջին տուրից առաջ երրորդ տեղը զբաղեցնող «Ռեալ Օվյեդոյից» առաջ է չորս միավորով։
Խուլիան Կալերոյի գլխավորած թիմը 85-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 1-2 հաշվով, սակայն քամբեք է արել, իսկ հաղթական գոլը խփել է ավելացված 8-րդ րոպեին։
«Լևանտեն» Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում վերջին անգամ հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում։
Իսպանիայի Սեգունդա, 41-րդ տուր
«Բուրգոս» - «Լևանտե»` 2-3 (տեսանյութ)
Ֆեր Նինյո, 1, 36 - Խոսե Մորալես, 21, Ռոժեր Բրուգի, 85, Կառլոս Ալվարես, 90+8