35-ամյա ամերիկացի աստղային բասկետբոլիստ, NBA-ի քառակի չեմպիոն Քլեյ Թոմփսոնը, որը խաղում է «Դալաս Մավերիքսում», 72 անընդմեջ երեքմիավորանոց հաջող նետում է կատարել։ Դա երևում է համացանցում հրապարակված տեսանյութում, որը տարածել է նաև NBA-ի պաշտոնական էջը X-ում:
KLAY THOMPSON MADE 72 STRAIGHT SHOTS 🔥👀
— NBA (@NBA) July 18, 2025
(via @Cbrickley603)pic.twitter.com/0I87dPKSEJ
Քլեյը NBA-ի կրկնակի չեմպիոն, 1978 թվականի դրաֆթի առաջին ընտրություն Մայքլ Թոմփսոնի որդին է։
Քլեյ Թոմփսոնն առավել հայտնի է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզում» իր ելույթներով: Նա «Ուորիորզի» հետ անցկացրել է 11 մրցաշրջան՝ այդ ընթացքում նվաճելով չեմպիոնական 4 տիտղոս։ Թոմփսոնը հինգ անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին, «Դալաս Մավերիքսի» խաղացող է 2024 թվականից: