Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
Մանկունիական գրանդի կազմում 82-րդ րոպեին փոխարինման մտավ Ռոդրին, որը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ից հետո առաջին հանդիպմանը մասնակցեց. նա ապաքինվում էր ծնկի ծանր վնասվածքից։
Այս հանդիպումը նաև վերջինն էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի համար «Էթիհադում»: Նա մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 68 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բորնմութը» 53 միավորով 11-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»` 3-1 (տեսանյութ)
Օմար Մարմուշ, 14, Բեռնարդու Սիլվա, 38, Նիկո Գոնսալես, 89 - Դենիել Ջեբինսոն, 90+6
Հեռացում` Մատեո Կովաչիչ, 67 («Մանչեսթեր Սիթի»), Լյուիս Կուկ, 74 («Բորնմութ»)
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։