Walt Disney Animation ստուդիան 95 տարվա մեջ առաջին մուլտֆիլմն է թողարկել՝ նվիրված ճագար Օսվալդին՝ Ուոլթ Դիսնեյի առաջին հայտնի հերոսներից մեկին:
Մուլտֆիլմն ստեղծված է Օսվալդի մասին օրիգինալ ստեղծագործությունների ոգով. սա մեկ րոպեանոց սև-սպիտակ էսքիզ է՝ առանց ռեպլիկների՝ հնչյունավորված միայն դաշնամուրով։ Ճագարը գալիս է կինոթատրոն, առաջին հայացքից սիրահարվում Օրտենզիա կատվին, որին ցույց են տալիս կինոթատրոնում, և ինչ-որ հնարքների օգնությամբ հայտնվում էկրանից այն կողմ։
Disney-ը նկարահանել է ճագարի արկածների մասին 27 մուլտֆիլմ, սակայն 1928 թվականին ստուդիան հրաժարվեց կերպարից՝ Universal-ի հետ հեղինակային իրավունքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Ուոլթ Դիսնեյը փոխարենը ստեղծեց մուլտհերոս, որը ճագարի նմանությամբ է և համաշխարհային ճանաչում ունի. խոսքը Միկի Մկնիկի մասին է: 2006 թվականին Օսվալդի իրավունքները վերադարձան Disney-ին։
2018 թվականին ճապոնացի անիմե հետազոտող Յասուշի Վատանաբեն իր տանը գտնում է 1928 թվականի արտադրության «Օսվալդ բախտավոր ճագարը» անիմացիոն ֆիլմը, որը կորած էր համարվում: