Logo

Դովլաթովի լավագույն մեջբերումները

16:12 / 05.05.2023Հեղինակներ
Սերգեյ Դովլաթով

Հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովը 20-րդ դարավերջի ռուսալեզու ամենաընթերցվող գրողներից է։ Բայց ապրելով իր հայրենիքում՝ նա չկարողացավ ընթերցողին հասցնել իր ստեղծագործությունները. դրանք լույս տեսան միայն ԱՄՆ արտագաղթից հետո և Ռուսաստանում սկսեցին տպագրվել միայն 80-ականների երկրորդ կեսին, որից հետո հսկայական ժողովրդականություն ձեռք բերեցին։

Նրա պատմվածքներում աբսուրդը գործում է որպես մարդկային ճակատագրի հիմք։ Նրա հերոսները՝ սովորական, առաջին հայացքից աննկատ թվացող մարդիկ, ներկայացվում են վառ ու անկրկնելի՝ հենց իրենց անփութության ու թեթևամտության պատճառով։

Դովլաթովը ոչ ոքի ոչինչ չի սովորեցնում և ոչ ոքի չի դատում։ Նա չունի «դրական» ու «բացասական» հերոսներ, ամեն ինչ կախված է տեսակետից։ Որովհետև սրա մեջ է կյանքի գլխավոր ճշմարտությունը։ Դովլաթովի հումորային և միևնույն ժամանակ տխուր արձակը դարձավ դասական և, ինչպես ցանկացած դասական, առածների և ասացվածքների տեսքով հասավ ժողովրդին:

**

Կնոջ հետ զրույցում մի ցավալի պահ կա. դու փաստեր, փաստարկներ ես բերում։ Դիմում ես տրամաբանությանը և ողջախոհությանը։ Եվ հանկարծ հայտնաբերում ես, որ նրան զզվելի է անգամ քո ձայնը։

**

Այնքան չեն միավորում սերը, ընկերությունը, հարգանքը, որքան ընդհանուր ատելությունն ինչ-որ բանի նկատմամբ:

**

Արժանապատիվ մարդն այն է, որը վատ բաներ է անում առանց հաճույքի:

**

Մարդկանց մեծ մասն անլուծելի է համարում այն ​​խնդիրները, որոնց լուծումն իրեն չի բավարարում։

**

Մարդիկ սիրում են ոչ թե ազնիվ, այլ բարի մարդկանց։ Ոչ թե համարձակ, այլ՝ զգայուն։ Ոչ թե սկզբունքային, այլ՝ զիջող: Մի խոսքով՝ անսկզբունքային մարդկանց։

**

Մարդը սովոր է ինքն իրեն հարցնել՝ ո՞վ եմ ես։ Լինի գիտնական, ամերիկացի, վարորդ, հրեա, ներգաղթյալ... Բայց պետք է միշտ ինքդ քեզ հարցնես՝ հո կե՞ղտ չեմ ես։

**

Կանանց փո՛ղը չի գրավում։ Ո՛չ մեքենաները, ո՛չ զարդերը: Ո՛չ ռեստորանները և ո՛չ էլ թանկարժեք հագուստը: Ո՛չ ուժը, հարստությունը և էլեգանտությունը: Այլ այն, թե ինչն է մարդուն դարձրել հզոր, հարուստ ու էլեգանտ։ Ուժը, որով օժտված են ոմանք, իսկ մյուսները՝ իսպառ զրկված։

**

Մենք անվերջ կշտամբում ենք ընկեր Ստալինին։ Եվ, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել՝ ո՞վ է գրել այդ չորս միլիոն մատնությունը (донос)։

**

Միակ ազնիվ ճանապարհը սխալների, հիասթափությունների ու հույսերի ճանապարհն է։

**

Ինչ ինչ, բայց միայնությունը բավարար է: Փողը, օրինակ, արագ սպառվում է, միայնությունը՝ երբեք․․․

**

Խենթություն է ապրել մի տղամարդու հետ, որը չի հեռանում միայն այն պատճառով, որ ծույլ է...

**

Քայլում էի ու մտածում՝ աշխարհը խելագարության մեջ է: Խենթությունը նորմ է դառնում։ Նորմը զարմանքի զգացում է առաջացնում:

**

Գիտե՞ս, թե որն է ամենակարևորը կյանքում: Գլխավորն այն է, որ կյանքը մեկն է։ Անցավ րոպեն ու վերջ։ Չի լինի ուրիշը...

**

Որքան անհույս է նպատակը, այնքան խորն են զգացմունքները:

**

Սերը երիտասարդության համար է: Զինվորական անձնակազմի և մարզիկների համար... Իսկ այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Դա սեր չէ, դա ճակատագիր է:

**

Ծխում եմ միայն հարբած ժամանակ: Իսկ խմում եմ անընդմեջ: Հետևաբար, շատերը սխալմամբ կարծում են, թե ես ծխում եմ։

**

Աստծուց ավելին չեն խնդրում։

**

Փողը հաշվեցի՝ առանց ձեռքս գրպանիցս հանելու։

**
Չկա ավելի մեծ ողբերգություն տղամարդու համար, քան բնավորության իսպառ բացակայությունը:

**

Ես նախընտրում եմ լինել միայնակ, բայց ինչ-որ մեկի կողքին...

**

Ես վաղուց մարդկանց չեմ բաժանում դրականի և բացասականի։ Իսկ գրական հերոսներին՝ առավել ևս։ Բացի այդ, ես վստահ չեմ, որ կյանքում հանցագործությանն անխուսափելիորեն հաջորդում է ապաշխարությունը, իսկ սխրագործությանը` երանությունը: Մենք այն ենք, ինչ մեզ զգում ենք։

**

Կարծում եմ՝ սերն ընդհանրապես չափեր չունի։ Կա միայն այո կամ ոչ:

**

Նորմալ է հյուր գնալ, երբ հրավիրված ես: Սարսափելի է հյուր գնալ, երբ քեզ չեն հրավիրում։ Այնուամենայնիվ, ամենալավն այն է, երբ հրավիրում են, բայց չես գնում։

**

Ընտանիքն այն է, երբ ձայնից կարող ես գուշակել, թե ով է լոգանք ընդունում ցնցուղի տակ:

**

«Կյանքը գեղեցիկ է և զարմանահրաշ»․ այսպես ընկեր Մայակովսկին բացականչեց իր ինքնասպանության նախօրեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

18:48 / 04.12.2025 • Ֆուտբոլ

Marca. Յամալի ինտենսիվությունն ընկել է

18:15 / 04.12.2025 • Ֆուտբոլ

Տրենտը երկու ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

16:52 / 04.12.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» ու «Աթլետիկոյի» ուշագրավ զրույցը Ալվարեսի վերաբերյալ

16:28 / 04.12.2025 • Ֆուտբոլ

Արտետան դժգոհել է խաղային խիտ գրաֆիկից

15:53 / 04.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նեյմարի հեթ-տրիկը

14:08 / 04.12.2025 • Ֆուտբոլ

«Ռեալում» անհանգստացած են Տրենտի ու Կամավինգայի վնասվածքներով

12:24 / 04.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ֆլամենգոն» ութերորդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն

12:14 / 04.12.2025 • Ֆուտբոլ

Կուրտուա․ «Մբապեն աշխարհի լավագույն հարձակվողն է»

02:22 / 04.12.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլը» ոչ-ոքի կորզեց, «Չելսիի» պարտությունը

02:02 / 04.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իտալիայի գավաթ. Մխիթարյանի ասիստն ու «Ինտերի» գերվստահ հաղթանակը

01:44 / 04.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գերմանիայի գավաթ. «Բավարիայի» դժվարին հաղթանակը 1/8 եզրափակիչում

01:31 / 04.12.2025 • Ֆուտբոլ

«Արսենալի» հաղթանակը, «Ասթոն Վիլայի» տպավորիչ քամբեքը, այլ արդյունքներ

00:20 / 04.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Սլովանն» առանց Բարսեղյանի անսպասելի պարտություն կրեց

23:53 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Մբապեի դուբլն ու ասիստը, «Ռեալի» հաղթանակը խոշոր հաշվով

23:21 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իտալիայի գավաթ. «Նապոլին» հաղթեց դրամատիկ 11-մետրանոց հարվածաշարում` դուրս գալով քառորդ եզրափակիչ

22:59 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գերմանիայի գործող գավաթակիրը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

22:25 / 03.12.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
Հովհաննես Բաչկովը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Պաշտոնական
21:51 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ռեալը» 28 միլիոն է առաջարկել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար

21:21 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բունդեսլիգայի հետնապահը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Պաշտոնական
20:54 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Աշխարհի առաջնության գավաթը Վաշինգտոնում է

20:23 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex ՊԼ. Նոյեմբերի խորհրդանշական հավաքականը

Պաշտոնական
19:56 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իտալիայի գավաթ. «Ատալանտան» խոշոր հաշվով հաղթանակով քառորդ եզրափակիչում է

19:25 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բարսելոնան» ու Գարսիան համաձայնության են հասել

18:23 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Globe Soccer Awards. «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

17:23 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Օլմոն այս տարի այլևս չի խաղա

16:30 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Սնեյդեր. «Հիմա «Ոսկե գնդակի» չափանիշները փոխվել են»

15:02 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Globe Soccer Awards. «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի 15 հավակնորդները

14:36 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էդուարդ Սպերցյան. Մեկ օր «Կրասնոդարի» ակադեմիայի սանի կյանքից. 10 տարի անց

14:15 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Marca. «Ռեալում» որոշում են կայացրել Ալոնսոյի վերաբերյալ

13:25 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

13:01 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ուրարտուն» շարունակեց անպարտելի խաղերի շարքը, չիրացված 11մ հարվածներ. Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը՝ 10 փաստով

Բացառիկ
11:49 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Սիմեոնեի սարսափելի վիճակագրությունը «Բարսելոնայի» դեմ խաղերում

11:19 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Հոլանդը հերթական ռեկորդը սահմանեց Պրեմիեր լիգայում

02:39 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գերմանիայի գավաթ. «Բայերը» հաղթեց «Բորուսիային», «Լայպցիգը» քառորդ եզրափակիչում է

02:12 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» քառորդ եզրափակիչում է

02:03 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բարսան» կամային հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» դեմ խաղում

01:28 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մանչեսթեր Սիթին» 5 գոլ խփեց Լոնդոնում` հաղթելով գերգոլառատ խաղում

00:52 / 03.12.2025 • Ֆուտբոլ

Կրոս. «Վինիսիուսը երբեմն կորցնում է կենտրոնացումը»

00:23 / 03.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարսելինոն` նոյեմբերի լավագույն մարզիչ

Պաշտոնական
23:55 / 02.12.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Սպերցյանը` տուրի լավագույն ֆուտբոլիստ

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ