Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր զուգերգը: Երգը կոչվում է «Ուշ ա»: Երգչուհին այն կատարում է Գոռ Ասոյանի (GASOIIA) հետ: Լիլիթն ինստագրամում հրապարակել է երգից հատված և գրել. «Որոշ դեպքերում ինձ հետաքրքիր է աշխատել նոր սկսող, բայց խոստումնալից արտիստների հետ։ Ու սա էլ հենց այդ դեպքերից է»:





