Շվեյցարիայում ավարտվեց «Եվրատեսիլ 2025»-ը։ Պարգը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը՝ 72 միավորով։ Ժյուրին նրան տվեց 42 միավոր։ Հեռուստադիտողը մեր պատվիրակին տվել է 30 միավոր։ Մասնակիցներից ամենաբարձր՝ 12 միավորը Հայաստանին տվել է Մալթան, 10 միավոր ստացել ենք Ֆրանսիայից, 5 միավոր՝ Իսրայելից, 4 միավոր՝ Լատվիայից, 3-ական միավոր Հունաստանից և Վրաստանից, 2 միավոր՝ Սերբիայից, 1-ական միավոր էլ ստացել ենք Դանիայից, Իռլանդիայից և Մոնտենեգրոյից:
436 միավորով հաղթեց Ավստրիան ներկայացնող JJ-ն՝ իր «Wasted Love» երգով։