
«Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են փոխանակվել խաղացողներով։
The Times-ի փոխանցմամբ՝ «ռոխիբլանկոսները» առաջարկել են իրենց կիսապաշտպան Սաուլին փոխարինել «քաղաքաբնակների» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայով։
Հնարավոր գործարքը կարող է կայանալ որպես երկու տրանսֆեր, այլ ոչ թե փոխանակում, ինչը կօգնի երկու ակումբներին ֆինանսական արդար խաղի կանոնների պահպանման հարցում։
«Ատլետիկոն» Սաուլի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։