Անգլիական «Բորնմութը» հեռացրել է գլխավոր մարզիչ Գարի Օ՛ Նիլին ու նրա փոխարեն նշանակել Բիլբաոյի «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Անդոնի Իրաոլային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
40-ամյա իսպանացու հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ անգլիացի Գարի Օ՛ Նիլը «Բորնմութը» մարզում էր 2022 թվականի նոյեմբերից: Նրա գլխավորությամբ թիմն Անգլիայի ավարտված առաջնությունում գրավել էր 15-րդ տեղը՝ պահպանելով տեղը բարձրագույն դիվիզիոնում:
Անդոնի Իրաոլան մինչև այս աշխատում էր «Ռայո Վալյեկանոյում», որը 11-րդ տեղն էր զբաղեցրել Իսպանիայի Լա լիգայի 2022/23 մրցաշրջանում: