Logo

Ռասիզմ, վիրավորանքներ, մեմեր, ստորացումներ. Վինիսիուսի քարքարոտ ուղին Իսպանիայում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
17:47 / 25.05.2023ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Այս օրերին իսպանական ֆուտբոլում ոչ թե քննարկվում է մրցաշարային աղյուսակի տարբեր գոտիներում ծավալված պայքարը, այլ բոլոր պարբերականների առաջին էջերին մեկ թեմա է. Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուսն ու ռասիզմը:

«Մեստալիայում» տեղի ունեցած միջադեպը ոչ առաջինն էր, ոչ երկրորդը Վինիսիուսի կարիերայում: Բրազիլացու ճանապարհը Մադրիդում երկու կողմ ունի. գեղեցիկ կողմը մարզականն է՝ գավաթներով, գոլերով, խաղային զարգացմամբ, իսկ մյուս՝ տգեղ կողմը, նրա տանջանքներն ու դժվարությունները՝ կապված տարատեսակ վիրավորանքների, ռասիստական կոչերի ու նվաստացումների հետ: 

«Գրոհներ»՝ առաջին իսկ օրվանից

«Ռեալի» մարզաշապիկով Վինիսիուսի անցկացրած առաջին խաղում մրցակցի ֆուտբոլիստը կծել էր նրա գլուխը: «Աթլետիկո Բ»-ի դեմ խաղն էր, երբ բրազիլացին դեռ խաղում էր «Ռեալի» երիտասարդական թիմում: 2018-ի սեպտեմբերի 2-ին, դեռ նոր 18 տարեկան Վինիսիուսն արդեն բազմաթիվ մեմերի զոհ էր դարձել, քանի որ Խուլեն Լոպետեգին նրան առաջին թիմում օգտագործելուց առաջ «ուղարկել» էր «Կաստիլյա»: Նրա համար «Ռեալը» 45 միլիոն եվրո էր վճարել, ինչն արդեն իսկ պատճառ էր ֆուտբոլիստի վրա «հարձակում» գործելու: Մրցակցի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին նրան: Եվ ահա, «Աթլետիկո Բ»-ի ավագ Տաչին պարգևեց նրան առաջին «նվերը»:

Այդ օրվանից սկսած Վինիսիուսը չդադարեց տհաճ իրավիճակներում հայտնվել: Այդ միջադեպից 5 շաբաթ անց՝ հոկտեմբերի 21-ին, Իսպանիայում ստանալու էր իր առաջին կարմիր քարտը: «Սելտայի» երկրորդ թիմի դեմ հանդիպմանը մրցավարի որոշմանը արձագանքելու, և ապա՝ մրցակցի տուգանային հրապարակում ընկնելու (մրցավարը դա սիմուլյացիա որակեց) համար նա ժամանակից շուտ գնաց լոգանք ընդունելու: Այդ խաղում նրա հետ պայքարում 8 անգամ խախտել էին կանոնները: Խաղադաշտից հեռանալիս Վինին լսեց իր հասցեին առաջին վիրավորանքները, և արձագանքեց այնպես, ինչպես այժմ՝ ցույց տվեց «Ռեալի» տարբերանշանը: 

Ֆուտբոլային ծաղրանքներ ու քննադատություններ

Վինիսիուսին ծաղրում էին նաև գոլեր չխփելու, վրիպումներ թույլ տալու և ցածր արդյունավետության համար: Բնականաբար, 18-ամյա հարձակվողն այնպես չէր եզրափակում գրոհները, ինչպես 22-ամյա Վինին, ինչի պատճառով բրազիլացին անդադար ենթարկվում էր քննադատության ինչպես մարզական պարբերականներում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերում: Այդ ամենից անմասն չէին նաև մրցակցի երկրպագուներն ու ֆուտբոլիստները: «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան Կլասիկոներից մեկի ժամանակ ծաղրանքով Վինիսիուսին ասել էր, որ նա հաջորդ տարի «Ոսկե գնդակն» է նվաճելու: Բայց բրազիլացին անդադար ցույց էր տալիս, որ այդ ամենն իր վրա ազդեցություն չի ունենում. «Ես խփելու եմ իմ գոլերը, ինձ համար լավագույն օրինակը Ստեռլինգն է: Ես Բրազիլիայից շատ վաղ տարիքում եմ հեռացել ու պատրաստվում եմ շատ մեծ նվաճումների հասնել: 

Real Madrid vs Barcelona | El Clasico: Eric Garcia mocks Vinicius: Ballon  d'Or for you next year | Marca

2019-ի սեպտեմբերի 25-ին Վինին գրավեց «Օսասունայի» դարպասն ու արտասվեց՝ ցույց տալով, որ հաղթահարել է այն ահռելի ճնշումը, որ գործադրվում էր իր վրա: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հավաքված երկրպագուներն էլ փորձում էին օգնել նրան:

Ռասիզմն ու ատելության մեծ չափաբաժինը

Բայց կա մի բան, որ Վինիսիուսի վրա իսկապես ազդեցություն է ունենում. ռասիստական վանկարկումը: Բրազիլացին և նրա մտերիմները չեն դադարում պայքարել այդ արատավոր երևույթի դեմ, որ շրջապատում է նրանց տարիներ շարունակ: 2021/22 մրցաշրջանում «Կամպ Նոու» ստադիոնում Վինին առաջին անգամ բախվեց այդ խնդրին: 2021-ի հոկտեմբերի 24-ին հայց ներկայացվեց, բայց ոչ ոք չկարողացավ պարզել վանկարկումների ինքնությունը, ու այս երևույթը շարունակական բնույթ կրելով հասավ «Մեստալիա»: 

Արդեն այս մրցաշրջանում իսպանական ֆուտբոլում մեկ այլ «չտեսնված» երևույթ եղավ: 2022-ի սեպտեմբերի 18-ին կայանալիք «Աթլետիկո» - «Ռեալ» խաղից առաջ «Աթլետիկոյի» որոշ երկրպագուներ Վինիսիուսի տիկնիկ էին պատրաստել և այն կախել Մադրիդի կամուրջներից մեկից: 

Una muñeca hinchable, una foto y unas cervezas en un bar: así fue la  investigación del muñeco de Vinicius ahorcado | Deportes | EL PAÍS

Այս անգամ Լա լիգան հայց ներկայացրեց նմանատիպ գործերով զբաղվող դատախազություն, բայց գործն ընթացք չստացավ. «Չկա հստակ քայլ ինչ-որ մեկի կողմից՝ ուղղված կոնկրետ անձի: Իսկ այն, ինչ եղել է, տևել է մի քանի վայրկյան»,- սա էր դատախազության պարզաբանումը:

7 տարբեր ստադիոններում՝ «Խոսե Սորիլյայում», «Սոն Մոիքսում», «Ռամոն Սանչես Պիսխուանում», «Բենիտո Վիլյամարինում», «Կամպ Նոուում» և «Մեստալիայում» Վինիսիուսը «հարձակման» է ենթարկվել նախորդ մրցաշրջանից սկսած: Եթե բոլոր դեպքերում Վինին լուռ է պայքարել քսենոֆոբիայի՝ անհանդուրժողականության դեմ, ապա Վալենսիայում բրազիլացին ասաց «բավակա՛ն» է: Նրա գործողությունները, վերաբերմունքն ու արցունքները տպավորեցին ֆուտբոլային աշխարհին ու այժմ բոլորը նրա կողքին են: 

Ի վերջո՝ պատժամիջոցները հետևեցին մեկը մյուսին: «Վալենսիայի» այն երկրպագուները, որոնք Վինիսիուսին կապիկ էին անվանել, ցմահ զրկվեցին ստադիոն ոտք դնելու հնարավորությունից, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքից ազատեց VAR-ի 6 մրցավարներին՝ Իգլեսիաս Վիլյանուեվայի գլխավորությամբ, որոնք Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեային ցույց չէին տվել այն դրվագի կրկնապատկերը, երբ Հուգո Դուրոն խեղդում էր Վինիսիուսին, «Մեստալիա» ստադիոնն էլ ժամանակավորապես փակվել է: Վինիսիուսն իր աջակցությունը ստանում է նաև հայրենիքից: Բրազիլիայի նախագահը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, իսկ Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսի արձանի լույսերը չվառվեցին՝ որպես բողոքի նշան:

La Liga's Head Issues an Apology for Calling Vinicius Junior "Manipulated"  — Transcontinental Times

Չափազանց անհատական վերահսկողություն

Վինիսիուսը երբեմն նաև անհատական այնպիսի վերահսկողության է ենթարկվում, որը դուրս է խաղի ու տակտիկայի բոլոր կանոններից: «Մալյորկայի» դեմ՝ Անտոնիո Ռաիլյոն և Պաբլո Մաֆեոն, «Ռայո Վալեկանոյի» դեմ՝ Իվան Բալիուն, «Վալենսիայի» դեմ՝ Հուգո Դուրոն... այս ֆուտբոլիստները փորձում էին վերահսկել, վնասազերծել Վինիսիուսին, բայց ոչ թե ֆուտբոլային, այլ տարբեր մարզաձևերի հնարքներ կիրառելով: Տպավորություն է ստեղծվում, որ Վինին պետք է թիկնապահների ուղեկցությամբ դուրս գա խաղադաշտ:

Vini's hell at Mallorca: Fifth yellow card, provoked by Maffeo and  Raillo... | Marca

«Արքայական ակումբի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր ասուլիսների ժամանակ մրցավարներից պահանջում է պաշտպանել բրազիլացուն, բայց մրցավարները ոչ միշտ են խիստ վարվում, ինչի հետևանքով էլ ագրեսիան շարունակական բնույթ է կրում: 

Այսպիսին է Վինիսիուսի ոչ մարդկային ճանապարհը, որին ֆուտբոլիստը ցանկանում է վերջ դնել: «Ռեալը» ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցներն իր գլխավոր աստղերից մեկին պաշտպանելու, և ինչու ոչ, նրա հնարավոր կորուստը բացառելու համար: Հեղինակավոր The Athletic-ի իսպանացի լրագրող Մարիո Կորտեգանան օրեր առաջ գրել էր, որ մինչև այժմ Վինիսիուսը չէր մտածում «Ռեալից» հեռանալու մասին, իսկ այժմ նա դիտարկում է այդ տարբերակը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ լավ հասկանում է իրավիճակն ու փորձում «փայփայել» բրազիլացուն: Նա առանձնազրույց ունեցավ 22-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ «Ռայո Վալեկանոյի» դեմ «Ռեալի» վերջին տնային խաղում ամբողջ խաղադաշտը Վինիսիուսի պաստառներով էր լցված, Վինին էլ խաղին հետևում էր հենց Պերեսի կողքին նստած: 

El Real Madrid cierra filas en torno a Vinicius: del gesto de Florentino a  las camisetas con su nombre

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

15:30 / 01.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուլեն Լոպետեգին՝ Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:30 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

13:31 / 01.05.2025 • Ֆուտբոլ

The Athletic-ը մանրամասներ է հայտնել Անչելոտիի շուրջ իրավիճակից

12:23 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Սիմոնե Ինձագի. «Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը»

11:30 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Մեսին չորրորդ խաղում անընդմեջ աչքի չի ընկել գոլային գործողությամբ

10:47 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Թիերի Անրի. «Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ»

04:16 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանը՝ Յամալի մասին. «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա»

03:51 / 01.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Մխիթարյանը՝ չեղարկված գոլի ու «Բարսելոնայի» դեմ խաղի մասին

00:52 / 01.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՉԼ. «Բարսելոնան» ու «Ինտերը» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին, Մխիթարյանի գոլը չեղարկվեց

00:22 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Յամալը գերազանցեց Մբապեի ու Գավիի ռեկորդները

23:42 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Marca. Ռոդրիգոն մտադիր է հեռանալ «Ռեալից»

23:15 / 30.04.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Թյուրամը կրնկով հարվածով խփեց կիսաեզրափակիչի պատմության մեջ ամենաարագ գոլը

22:31 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ասիայի ՉԼ. «Ալ Նասրը» սենսացիոն պարտություն կրեց և դուրս չեկավ եզրափակիչ

22:12 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ռակիտիչ. «Յամալը մեր ժամանակ չէր լինի «Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ»

21:58 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոլդովայի գավաթ. Սերոբյանի շքեղ գոլն ու «Շերիֆի» հաղթանակը

21:27 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Լոպետեգին կգլխավորի Կատարի հավաքականը

20:56 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոդրին սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ

20:24 / 30.04.2025 • Ֆուտբոլ

«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել Արկադիուշ Միլիկի հետ

Պաշտոնական
19:52 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բավարիան» մոտ է Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն

19:29 / 30.04.2025 • Թենիս

fastnews-video-icon
Մադրիդ. Շվյոնտեկը հաղթել է Քիզին և կիսաեզրափակիչում է

18:50 / 30.04.2025 • Ֆուտբոլ

AS. Ալոնսոն «Ռեալը» գլխավորելու դեպքում կփորձի թիմ բերել երեք ֆուտբոլիստի

18:22 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Գյունդողան. «Ռյուդիգերը չափն անցավ»

18:00 / 30.04.2025 • Ֆուտբոլ

«Ռեալում» դժգոհ են Անչելոտիի պահվածքից

17:28 / 30.04.2025 • ՍՊՈՐՏ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ

17:19 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Մարկինյոսը կարող է հեռանալ ՊՍԺ-ից

17:02 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի գավաթ. «Նոան» դուրս եկավ եզրափակիչ

16:38 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Իսկոն նշել է՝ որն է իր կյանքի կարևորագույն ակումբը

16:17 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Վարդին կարող է մնալ Պրեմիեր լիգայում

15:56 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. ՄՅՈՒ-ի առանցքային խաղացողներից երկուսը վերադառնում է շարք

15:42 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Զեեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

15:07 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Պատմության հետքերով. երբ Մեսին կարող էր դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ

14:21 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Յամալն անդրադարձել է Մեսիի հետ համեմատությանը

13:34 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգասը նոր առաջարկ ունի Իտալիայից, բայց ցանկանում է մնալ «Կոմոյում»

13:12 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

12:58 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Kicker. «Բայերն» Ալոնսոյին փոխարինելու 3 տարբերակ է դիտարկում

12:31 / 30.04.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

11:41 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Դեմբելեի մասնակցությունը պատասխան խաղին հարցականի տակ է»

11:04 / 30.04.2025 • Չեմպիոնների լիգա

Արտետա. «Պիտի հրաշք գործենք Փարիզում»

10:47 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Marca. Կտրուկ շրջադարձ. Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

00:54 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթեց «Արսենալին»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ